եգան Մարքլին մեղադրում են Netflix-ի մարքեթինգային արշավում օգտագործելու մեջ։ Ի՞նչ է հայտնի «Ջենտլմենները» սերիալի շուրջ լուրերից։
Մեգան Մարքլի՝ Netflix-ի «Ջենտլմենները» սերիալի երրորդ եթերաշրջանում հնարավոր նկարահանման մասին լուրերը, ըստ դքսուհու շրջապատի աղբյուրների, կարող էին ծառայել երկրորդ եթերաշրջանի գովազդին։
Այս մասին հայտնում է The Telegraph-ը՝ հղում անելով Մարքլի ընկերոջը։
Աղբյուրի պնդմամբ՝ Մեգանի մտերիմներից ոմանք կարծում են, որ նրա անվան շուրջ բարձրացած աղմուկն օգնել է սերիալին գրավել հանրության ուշադրությունը, թեև դերասանուհու հետ իրական պայմանավորվածություն ձեռք չի բերվել։
Ավելի վաղ Deadline-ը հայտնել էր, որ Մարքլը բանակցություններ է վարում նախագծին միանալու շուրջ։ Սակայն Page Six-ի աղբյուրների համաձայն՝ նա պաշտոնական առաջարկ չի ստացել և միայն մեկ զրույց է ունեցել սերիալի քասթինգի տնօրենի հետ։
Միևնույն ժամանակ, աղբյուրներից մեկի պնդմամբ՝ նախագծի ռեժիսոր և պրոդյուսեր Գայ Ռիչին հետաքրքրված է եղել Մարքլի մասնակցությամբ։ Այս տեղեկությունները պաշտոնապես չեն հաստատվել, իսկ դերասանուհու՝ սերիալում նկարահանվելու հարցը շարունակում է մնալ անորոշ։