Ներքին 2 ժամ առաջ - 12:17 19-10-2026

Շիկահողի մեր անտառները կտրում են, գնում ենք COP17` բողոքենք. «արջերը» սոցիալական արշավ են իրականացնում

Համացանցում հոլովակ է տարածվել, որում երկու «արջ» Շիկահողի անտառներից «ավտոստոպով» գնում են Երևան` COP17` բողոքելու, որ իրենց անտառները կտրել են ու իրենց դուրս արել այնտեղից:

Առաջին հայացքից զվարճալի թվացող այս սոցիալական արշավն իրականում լուրջ էկոլոգիական խնդրի մասին է:

Ինչպես գիտեք, ադրբեջանցիները ներխուժել են Շիկահողի արգելավայր ու հատում են ծառերը, որոնց մեջ շատ են Կարմիր գրքում գրանցվածները: Խոսքը մոտ 60 հա ծառահատումների մասին է: Սա տխուր պատկեր է այն երկրի համար, որն այսօր հյուրընկալում է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի համաժողովի 17-րդ նստաշրջանը (COP17):