Ներքին 37 րոպե առաջ - 11:25 19-10-2026

Ադրբեջանից Հայաստան արտահանումը գերազանցել է 23 միլիոն դոլարը, իսկ Հայաստանից Ադրբեջան՝ ընդամենը 96,500

2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Ադրբեջանը 23,45 միլիոն դոլարի ապրանք է արտահանել Հայաստան։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեին։

Ըստ հրապարակված տվյալների՝ 9 ամիսների ընթացքում Հայաստանից Ադրբեջան անուղղակի ներմուծման ծավալը կազմել է ընդամենը 96,500 դոլար, որից 95,500 դոլարը բաժին է ընկել սեպտեմբերին։

Հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում Ադրբեջանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 37,211 միլիարդ դոլար, ինչը 5,2%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Արտահանման ծավալը կազմել է 23,865 միլիարդ դոլար, իսկ ներմուծման ծավալը՝ 13,346 միլիարդ դոլար։

Մեկ տարվա ընթացքում երկրից արտահանումն աճել է 28,3%-ով, մինչդեռ ներմուծումը նվազել է 20,4%-ով։