Արտաքին 1 ժամ առաջ - 14:28 18-10-2026

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Լիտվայի իշխանությունները հայտնաբերել են անօդաչու թռչող սարքի հնարավոր մնացորդներ, որը, հնարավոր է, մտել է Լիտվայի օդային տարածք Լեհաստանից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է LRT-ն՝ հղում անելով Լիտվայի զինված ուժերի տվյալներին։

Ավելի վաղ LRT-ն՝ հղում անելով Ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավար Վիլմանտաս Վիտկաուսկասին, գրել էր, որ կիրակի առավոտյան Լիտվայի օդային տարածք է մտել անհայտ օբյեկտ, և որ դա կարող է անօդաչու թռչող սարք լինել։

«Լիտվայի զինված ուժերի վերջին տեղեկությունների համաձայն՝ ենթադրյալ անօդաչու թռչող սարքը, հնարավոր է, մտել է Լիտվայի օդային տարածք Լեհաստանից», – նշել է հեռարձակողը։

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
19:20 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամ
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
21:10 Ռոնալդուի վարքագիծը քննադատության է արժանացել Պորտուգալիայի հավաքականի շուրջ սկանդալի ֆոնին