Պետական գնումների գործընթացը վերջին տարիներին գտնվում է հանրության և պատկան մարմինների համակ ուշադրության ներքո։
Տեղին, հաճախ էլ անտեղի քննադատվում է այս կամ այն գնման գործընթացը, հավանական չարաշահումը, յուրացումը կամ վատնումը։
Բայց պետգնումների գործընթացը ունի մի նրբերանգ` օրենքով նախատեսված սողանցք.
պայմանագրի կնքումից հետո կողմերը, արդեն կողմնակի աչքերից հեռու, իրավունք ունեն կատարել պայմանագրի գնի փոփոխություն։
Արդյունքում շահագրգիռ հանրույթի համար գոյություն է ունենում մի գին, իսկ իրականում` այլ։
Ներկայացնենք մի քանի օրինակ։
Արմավիրի մարզի Արաքսի համայնքապետարանը կնքել է շինարարության բնագավառի պայմանագիր 41.9 միլիոն դրամի պայմանագիր, մի քանի ամիս անց կատարվել է գնի փոփոխություն և այն դարձել է 46 միլիոն դրամ։
Կամ կազմակերպություններից մեկի հետ ՆԳՆ պայմանագրի գինը հետագայում փոխադարձ պայմանավորվածությամբ ավելացվել է 10 տոկոսով։