Ներքին 50 րոպե առաջ - 18:15 17-10-2026

7 միլիոն, 15 միլիոն. Պապոյանը շարունակում է ավանդույթը

Oragir.News-ն ամիսներ առաջ փաստել էր, որ Նիկոլ Փաշինյանի կողմից արված գրեթե բոլոր դարակազմիկ բացահայտումների կամ ծրագրերի թվային կոմպոնենտը 7 կամ 15 թվերն են։

Նախօրեին էլ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, այցելելով մի քանի հիմնարկ, հայտարարեց` այս երեք` «Գրին օրգանիկ» ՍՊԸ, «Էկոքիմսինթեզ» ՍՊԸ, «Էկո մետալ» ՍՊԸ, կազմակերպություններում միասին վերցված կատարվել է 7 միլիոն ԱՄՆ դոլար ներդրում։

Գուցե սխալ է ասում ՔՊ֊ական նախարարը, գուցե այս անգամ ճիշտ, սակայն հարցն այն է, որ չի ասվել գլխավորը հիշյալ երեքից երկուսը «Գրին օրգանիկ» և «Էկո մետալ» ՍՊԸ֊ները 2025 թվականը ընդհանրապես ավարտել են հարկային վնասով և 2026 թվականին չկան նույնիսկ 1000 խոշոր հարկ վճարողների կիսամյակային ցանկում։

Իսկ քիչ թե շատ բարվոք վիճակում գտնվող «Էկոքիմսինթեզ» ՍՊԸ֊ն դեռևս 2022 թվականից գտնվել է Էկոնոմիկայի նախկին նախարար Քերոբյանի ուշադրության կենտրոնում։

Ամենից շատ դիտված