Ֆրանսիայի տարբեր քաղաքներում այսօր զանգվածային բողոքի ցույցեր են՝ ընդդեմ թանկացումների, սոցիալական անհավասարության և կրթական համակարգի խնդիրների։
Փարիզում և Մարսելում ցուցարարների ու ոստիկանների միջև արդեն բախումներ են տեղի ունեցել, իրավապահները արցունքաբեր գազ են կիրառել, 40 անձ ձերբակալվել է։
Կազմակերպիչների տվյալներով՝ ամբողջ երկրում նախատեսված է ավելի քան 600 ցույց։