Արտաքին 1 ժամ առաջ - 14:07 17-10-2026

Հռոմի պապը կիրակի՝ առաջին անգամ վիրահատությունից հետո, կհայտնվի հանրության առջև

Հռոմի Լևոն 14-րդ Պապը կիրակի օրը առաջին անգամ կհայտնվի հանրության առջև՝ առաջին անգամ թոքի քաղցկեղի վիրահատությունից հետո:

Վատիկանն այսօր հայտարարել է, որ 71-ամյա Պապի առողջական վիճակը կայուն կերպով բարելավվում է, և Կաթոլիկ եկեղեցու քահանայապետն արդեն ի վիճակի է աշխատել ու իր ամենօրյա գործունեությունն իրականացնել ինքնուրույն:

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Լևոն 14-րդը կիրակի կեսօրին կղեկավարի ավանդական աղոթքը:

Վատիկանը հայտնել է նաև, որ շարունակվում են նոյեմբերին Հարավային Ամերիկա Պապի կատարելիք այցի նախապատրաստման աշխատանքները:

Սուրբ Աթոռն այսօր հրապարակել է նաև Պապի առաջին լուսանկարները վիրահատությունից հետո, որոնցում նա պատարագ է մատուցում՝ առանց օգնության կանգնած:

Լևոն 14-րդի մոտ թոքի քաղցկեղ էր ախտորոշվել, այս շաբաթ կատարված վիրահատությամբ նրա աջ թոքի ստորին հատվածը հաջողությամբ հեռացվել է, հայտնել էր Վատիկանը:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան