Ներքին 36 րոպե առաջ - 12:53 17-10-2026

2-րդ օրն է ՝ խմելու ջրի խողովակը Վարդանանց փողոցում վնասվել է, ջուրը ողողել է մոտ 1 կմ ճանապարհ

Արդեն երկրորդ օրն է՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի սրտում՝ Սախարովի հրապարակից դեպի Վարդանանց փողոց տանող ճանապարհին խմելու ջրի խողովակի վնասման պատճառով ջուրը ողողել է ամբողջ փողոցը և, մոտ 1 կմ հոսելով, հասնում է Խանջյան փողոց։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ինչպես տեղից հայտնում է Գագիկ Շամշյանը, բնակիչները նշում էին, որ երեկ՝ հոկտեմբերի 16-ին, առավոտյան ժամը 06։00-ի սահմաններում նկատել են վթարը ու անմիջապես ահազանգել «Վեոլիա Ջուր», որտեղից պատասխանել են, թե խումբը կմոտենա, ու դեռ 2-րդ օրն է՝ մոտենում է։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: