Ներքին 44 րոպե առաջ - 10:38 17-10-2026

Ահազանգ է ստացվել, որ մի երեխա տեղափոխվել է բժշկական կենտրոն․ ՆԳՆ-ն՝ «Երևան ուելնես»-ում դեպքի մասին

Ահազանգ է ստացվել, որ մի երեխա տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՔԿ, «Երևան ուելնես» (նախկին «Մուլտի ուելնես») մարզաառողջարանային համալիրում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ հայտնել են ՆԳՆ-ից։

Հիշեցնենք, որ երեկ «Երևան ուելնես» (նախկին «Մուլտի ուելնես») մարզաառողջարանային համալիրում լողավազանում քլոր չափից ավելի արտահոսք է եղել։ Բուժօգնություն է ցուցաբերվել հինգ անձի, որոնցից 4-ը երեխաներ են, իսկ 1-ը` մեծահասակ։