Երեկ՝ հոկտեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 20։50-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր Մ3 ավտոճանապարհի 41-րդ կմ հատվածում՝ Մուղնի բնակավայրի վարչական տարածքում, բախվել են Շիրակի մարզի բնակիչ 32-ամյա Մաքսիմ Ղ․-ի վարած «Mazda EZ-6» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 63-ամյա Աղասի Գ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, «Mazda»-ի վարորդն ու ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։
Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Ավելին՝ սկզբնաղբյուր
կայքում: