Ներքին 43 րոպե առաջ - 23:02 16-10-2026

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Ստեփանավան քաղաքի 46-ամյա բնակիչը աճեցնում է կանեփի բույսեր, ինչպես նաև պատրաստում և օգտագործում է թմրամիջոց։

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է, որ 46-ամյա տղամարդը հրավիրվել է բաժին, որտեղ բացատրական աշխատանքի արդյունքում հայտնել է, որ ոստիկանների տեղեկությունը հավաստի է։

«Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 46-ամյա տղամարդու տնակի հարակից ցախանոցում հայտնաբերվել են 804 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված և կանեփի բույսեր։

Ստեփանավանի բնակիչ 46-ամյա տղամարդը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին։ Կատարվում է նախաքննություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։