Ներքին 1 օր առաջ - 14:12 21-09-2026

Մաղթում ենք Հայաստանին հետագա հաջողություններ իր եվրոպական ճանապարհին․ Լիտվայի ԱԳՆ

Հայաստանին և հայ ժողովրդին՝ Անկախության տոնի առթիվ, շնորհավորանք է հղել Լիտվայի ԱԳՆ-ը:

«Ի սրտե շնորհավորում ենք մեր բոլոր հայ ընկերներին՝ Անկախության տոնի առթիվ: Լիտվան գնահատում է մեր երկրների բարեկամությունը, հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և Հայաստանի կայունությունը:

Մաղթում ենք Հայաստանին հետագա հաջողություններ իր եվրոպական ճանապարհին, որը ժողովրդին տանում է խաղաղության, անվտանգության և բարգավաճման»,- գրված է նախարարության X-ի էջում:

Ամենից շատ դիտված