Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելի դիմանկարը Բեռլինի թանգարանի ցուցադրությունում կմնա նախատեսվածից ավելի երկար՝ այցելուների մեծ հետաքրքրության պատճառով, հաղորդել է dpa-ն՝ հղում կատարելով Բեռլինի կենտրոնում գտնվող Բոդե թանգարանին։
Կտավը հանրությանը ներկայացվել է հուլիսի 1-ին։ Դրանից հետո թանգարանի այցելուների թիվը նկատելիորեն աճել է, նշվել է հաստատության հաղորդագրության մեջ։
Սկզբում նախատեսվում էր, որ դիմանկարը ցուցադրությունում կմնա մինչև հոկտեմբերի 4-ը, սակայն այժմ այն թանգարանում կթողնեն մինչև 2027 թվականի հունվարի 3-ը։ Դրանից հետո նկարը որպես փոխառություն կհանձնեն Գերմանիայի կանցելյարիային։
Դիմանկարի հեղինակը երիտասարդ ֆրանս-գերմանացի նկարիչ Ժերեմի Կեյրասն է