Ներքին 1 ամիս առաջ - 14:52 18-09-2026

Առաջարկվում է երկարացնել ԼՂ տեղահանված անձանց տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերի ժամկետները

Աշխատանքի և բարեկեցության նախարարության կողմից e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացվել որոշման նախագիծ, որով առաջարկվում է երկարացնել Արցախից տեղահանված անձանց տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերի ժամկետները։

Մասնավորապես,

Արցախից տեղահանված առանձին խմբերի անձանց սոցիալական աջակցության ծրագիրը շարունակել մինչև 2027 թ․ մարտ ամիսը ներառյալ, 30000 դրամի չափով, իսկ ապրիլից մինչև հունիս ամիսը ներառյալ ամիսների համար՝ 15000 դրամի չափով,

Ղարաբաղից տեղահանված կարիքավոր ընտանիքներին տրամադրվող սոցիալական աջակցության ծրագիրը երկարացնել մինչև 2027 թ․ դեկտեմբեր ամիսը ներառյալ:

Միաժամանակ, Ղարաբաղից տեղահանված անձինք, ՀՀ քաղաքացիների հետ հավասար հիմունքներով, հնարավորություն ունեն օգտվելու սոցիալական աջակցության գործող այլ ծրագրերից և միջոցառումներից՝ դրանցով սահմանված պահանջներին համապատասխան։
Հիշեցնենք, որ շարունակվում է նաև Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագիրը, որի շրջանակում 8310 ընտանիք արդեն իսկ ստացել է հավաստագիր, որից իրացվել են 4750-ը։

Մեկնարկել է նաև Ղարաբաղից տեղահանված անձանց ինքնազբաղվածության ապահովման ծրագիրը, որի շրջանակում տրվում է աջակցություն՝ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու նպատակով, ինչպես նաև տեղահանված առանձին խմբերի ընտանիքների վարձակալության վարձավճարի մասնակի հատուցման միջոցառումը՝ երկարաժամկետ վարձակալության վճարի փոխհատուցման համար։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ

Ձեզ գուցե հետաքրքրի