Ուղիղ եթեր
Ավելին 1 ժամ առաջ - 14:11 18-09-2026

Ռոբոտների հեղափոխություն Toyota-ում

Ճապոնիայի խոշորագույն ավտոմոբիլաշինական կորպորացիան՝ Toyota Motor-ը, որոշում է ընդունել աշխարհի տարբեր երկրների իր գործարաններում ներդնել մոտ 40 հազար մարդանման ռոբոտ, որոնք մարդկանց հետ միասին կկատարեն տարբեր գործողություններ։

Այդ սարքերը կներառվեն արտադրական գործընթացներում, կոնցեռնի ձեռնարկությունների արդիականացման և վերակառուցման՝ 2028-ին մեկնարկող ծրագրի շրջանակում, հաղորդել է ճապոնական առաջատար գործարար Nikkei թերթը։

Գործարանների արդիականացման համար տարեկան հատկացվում է 1 տրլն իեն (գրեթե 6,4 միլիարդ դոլար)։

Toyota Motor-ը աշխարհի տարբեր երկրներում ունի 60 գործարան, որտեղ աշխատում են բարձր որակավորում ունեցող 18 հազար մշտական աշխատակիցներ։ Ռոբոտները պետք է բարձրացնեն այդ անձնակազմի օգտագործման արդյունավետությունը, նրանք կարող են սովորել և ինքնուրույն գտնել իրենց առջև դրված խնդիրների կատարման լավագույն եղանակները։

Ապագայում Toyota Motor-ը նույնիսկ ծրագրում է ռոբոտներն օգտագործել որպես հրահանգիչներ՝ նոր ընդունված անձնակազմի ուսուցման համար։

Ամենից շատ դիտված

18:18 Ջավախքը թույլ չի տա վիրավորել իր զավակների հիշատակը. բաց նամակ Փաշինյանին
18:00 ՔՊ պատգամավորը Կոջոյան դպրոցից դուրս է եկել, բայց այնտեղ թողել է իր ամուսնուն
21:36 Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի, ապա նա վրաերթի է ենթարկվել «Lada»-ի կողմից․ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է
22:00 Ինչպես «Ուժեղ Հայաստանի» խորհրդատուն ու փորձագետը «ծախեց» ԵՊՀ–ն
18:32 Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»
20:36 Մենք ստիպված եղանք մեր իրավունքը նվաճել մարտի դաշտում. Ալիև
07:15 Գործի է անցել Զարեհ Սարգսյանը. «Կազմակերպեք՝ մտնեմ Նիկոլի մոտ»․ «Իրավունք»
23:59 Զինծառայողի մահվան հանգամանքները չեն պարզվել. ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է վճարել 50 հազ. եվրո փոխհատուցում․ Հետք
16:33 Փրկվել է Մալիշկա գյուղում հայտնաբերված Միջազգային կարմիր ցուցակում և ՀՀ Կարմիր գրքում գրանցված սապսանը. ԲԸՏՄ
17:43 Աշխարհը մեզ տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ․ Չեխիայի վարչապետ