Ուղիղ եթեր
Ավելին 1 ամիս առաջ - 18:05 17-09-2026

«88 GROUP»-ի պարզաբանումը. հերքում

Երեկ՝ սեպտեմբերի 16-ին, Oragir.news-ը «Նարեկ Նալբանդյանը չի կարողացել վճարել Հրազդանի ցեմենտի գործարանի գումարը» վերտառությամբ հոդված էր հրապարակել, ինչի վերաբերյալ ստացել ենք Նարեկ Նալբանդյանի գլխավորած «88 GROUP» ընկերության պարզաբանումը.

«Oragir.News լրատվական հարթակում 2026 թվականի սեպտեմբերի 16-ին հրապարակված՝ «Նարեկ Նալբանդյանը չի կարողացել վճարել Հրազդանի ցեմենտի գործարանի գումարը» վերտառությամբ նյութում ներկայացված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։

Հրապարակման մեջ ներկայացված պնդումները չեն արտացոլում գործարքի իրական ընթացքը և փաստական հանգամանքները։

Հորդորում ենք լրատվամիջոցին զերծ մնալ չճշտված տեղեկությունների տարածումից և հրապարակել համապատասխան հերքում»։