Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը «Ռամշտայն» ձևաչափով նիստի ընթացքում հայտարարել է Ուկրաինային Patriot համակարգերի համար PAC-2 հրթիռների առաջիկա հրատապ մատակարարման մասին: Գրում է
«Ազատությունը»։
Իսկ Լոնդոնը 100 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի Ուկրաինայի օդային պաշտպանությունը ամրապնդելու համար։ Այս մասին պաշտոնապես հայտարարվեց Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի (UDCG) 36-րդ նիստի բացման ժամանակ, որը տեղի ունեցավ տեսակոնֆերանսի միջոցով երեքշաբթի՝ սեպտեմբերի 8-ին։ Հայտնում է
DW-ն։
«Ուկրաինայի նախապատրաստումը ձմռանը բարձրագույն առաջնահերթություն է և մեզնից պահանջում է վճռական և անհապաղ գործողություններ: Մենք միասին պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկենք Ուկրաինայի դիմակայունության բարձրացման համար: Այդ իսկ պատճառով ես որոշել եմ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Ուկրաինային շտապ տրամադրել անհրաժեշտ PAC-2 հրթիռներ Բունդեսվերի պաշարներից»,- ասել է Պիստորիուսը՝ նաև կոչ անելով դաշնակիցներին ստուգել սեփական պաշարները և նույնանման մատակարարումներ իրականացնել Ուկրաինային:

Հանդիպման բացման ժամանակ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ուես Սթրիթինգը պաշտոնապես հայտարարեց PURL ծրագրի շրջանակներում 100 միլիոն ֆունտ ստեռլինգի հատկացման մասին ՝ «հակահրթիռային հրթիռների արագ մատակարարման համար»։ Սթրիթինգը նաև նշեց, որ Մեծ Բրիտանիան շարունակում է կատարել իր պարտավորությունը և այս տարի Ուկրաինային մատակարարելու է 120,000 անօդաչու թռչող սարք։ Նրա խոսքով՝ արդեն մատակարարվել է ավելի քան 25,000 անօդաչու թռչող սարք, իսկ մնացածը, ինչպես սպասվում է, կհասնի ձմռան սկզբին։