Ներքին Միտք 1 ամիս առաջ - 10:17 08-09-2026

Իշխանական պրոպագանդան քննադատում է Մոսկվայի պահանջը, բայց հաշտ է, որ Ադրբեջանը պահանջում է Սահմանադրության փոփոխություն

Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը.

Թարմ ուղեղով՝ դառը սուրճի հետ

Միաժամանակ երկու պետություն՝ Ադրբեջանը և Ռուսաստանը հրապարակավ պահանջել և պահանջում են, որ Հայաստանը անցկացնի հանրաքվե:

Ադրբեջանը պահանջում է, ավելի ճիշտ՝ նախապայման է դնում Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել այն բանից հետո միայն, երբ մեր երկրի Մայր օրենքում հղում չլինի Անկախության Հռչակագրին:

Հայաստանի իշխանությունները հաշտ են սրա հետ, սակայն չեն գտնում օրենսդրական ճանապարհը, քանի որ խորհրդարանում չունեն բավարար քվեներ:

Ռուսաստանը պահանջում է, որ մենք հանրաքվե անցկացնենք և որոշենք՝ ԵՄ ե՞նք ուզում, թե՞ ԵԱՏՄ: Սպասվում է, որ այս հարցով ՀՀ վարչապետը մեկնելու է Մոսկվա:

Եթե նկատել եք, մեր ընդդիմությունը չի կենտրոնանում այս վերջին պահանջի վրա և հակառակը, ամեն օր գրում և խոսում է, որ Ադրբեջանը մեզ նոր Սահմանադրություն է պահանջում:

Եթե նկատել եք, մեր մերձիշխանական և իշխանական պրոպագանդան սևեռվել է Մոսկվայի պահանջի վրա և քննադատում է, բայց հաշտ է, որ Ադրբեջանը մեզանից պահանջում է Սահմանադրության մեջ Անկախության Հռչակագրից հեռացում:
Վերջերս մի նոր բան էլ եմ նկատել:

Իշխանամերձ և իշխանական պրոպագանդան գրեթե չի խոսում այն մասին, որ Ադրբեջանը զավթել է ՀՀ ինքնիշխան տարածքից 250 քառակուսի կիլոմետր տարածք, բայց ինքնիշխանության ոտնահարում է համարում Գյումրիի 102-րդ ռազմաբազայի գոյությունը:
Սրա հետ, անշուշտ, մեր ընդդիմությունն է հաշտ, և, ավելին՝ համարում է, որ 102-րդ ռազմաբազան մեր անվտանգության կարևոր երաշխավոր է:

Եվ վերջում՝ մեր ինքնիշխանության կարևոր ցուցիչներից մեկն էլ այն է, որ ավելի քան երկու տարի առաջ մեր արտգործնախարարությունը Բաքվի պահանջով իր պաշտոնական էջից հեռացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր բաժինը:

Թ. Հ.
8-ը սեպտեմբերի, 2026թ, Դովեղ

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին