Ամերիկացի հայտնի ռեփեր Սնուփ Դոգը և Deel հարթակը հայտարարել են յուրահատուկ աշխատատեղի մասին՝ փնտրելով երաժշտի Dr. Bombay պաղպաղակի ապրանքանիշի առաջին պաշտոնական համտեսողին։
Աշխատանքը նախատեսված է 3 ամսվա համար, իսկ աշխատավարձը կազմում է ամսական 10 հազար դոլար (ընդհանուր՝ 30,000 դոլար)։
Հայտեր կարող են ներկայացնել աշխարհի ցանկացած կետում ապրող ցանկացողները, քանի որ պայմանագիրը հեռավար է։
Աշխատակցի հիմնական պարտականություններն են պաղպաղակի նոր համերի համտեսում և գնահատում։
Սոցիալական ցանցերի համար բովանդակության ստեղծում։ Նոր համերի ու թրենդների ընտրության հարցում թիմին աջակցություն։
Ընկերությունից նշում են, որ թեկնածուն պետք է լինի հետաքրքրասեր, ակտիվ սոցցանցերում, տիրապետի անգլերենին և պատրաստ լինի ազատ տնօրինել առաջիկա 3 ամիսները։
Հատկանշական է, որ ընտրված մասնակցին անձամբ զանգահարելու և շնորհավորելու է հենց ինքը՝ Սնուփ Դոգը։
Թամարա Քալանթարյան