Արտաքին 47 րոպե առաջ - 10:53 07-09-2026

Ուկրաինայում բացահայտվել է դատախազների կոռուպցիոն հսկայական սխեմա

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն և Կոռուպցիայի դեմ պայքարի հատուկ դատախազությունը բացահայտել են հանցավոր կազմակերպություն, որը, ըստ քննության, գլխավորել է Գլխավոր դատախազության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը։

Ինչպես հայտնում է BBC-ն «Կարթագեն» ծածկանունը կրող գործողության շրջանակներում պարզվել է, որ սխեմայի մասնակիցները կաշառքներ են ստացել անօրինական զանգերի կենտրոններից՝ ապահովելով դրանց հովանավորչությունը և զբաղվելով ապօրինի ստացված ֆինանսական միջոցների փողերի լվացմամբ։

Իրավապահ մարմիններն արդեն հանրայնացրել են հանցախմբի անդամների հեռախոսազրույցների ու տեսահսկման աղմկահարույց ձայնագրությունները, գործի քննությունը շարունակվում է։




Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված