Ուղիղ եթեր
Արտաքին 47 րոպե առաջ - 10:04 07-09-2026

Խոշոր ավիավթար Մայամիում․ բեռնատար ինքնաթիռը բախվել է մեքենաների, կա 5 զոհ

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Մայամիի միջազգային օդանավակայանում Պուերտո Ռիկոյից ժամանած Amazon Prime ընկերությանը պատկանող բեռնատար ինքնաթիռը վայրէջքի պահին դուրս է եկել թռիչքուղուց և մոտ 207 կմ/ժ արագությամբ մխրճվել կայանատեղիում գտնվող ավտոմեքենաների մեջ։

Ինչպես հայտնում է DW-ն, բախման հետևանքով դեպքի վայրում խոշոր հրդեհ է բռնկվել։

Տեղի իշխանությունների և հրշեջ ծառայության փոխանցմամբ՝ ողբերգական պատահարի հետևանքով զոհվել է առնվազն 5 մարդ։

Իրավապահներն ու փրկարարները շարունակում են աշխատանքը վթարի վայրում: Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված