Արտաքին 2 ժամ առաջ - 09:33 07-09-2026

Գազայի Ազ-Զեյթուն թաղամասում հուղարկավորել են փլատակներից դուրս բերված 100 պաղեստինցիների

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Գազա քաղաքի Ազ-Զեյթուն թաղամասում տեղի է ունեցել 100 պաղեստինցիների զանգվածային հուղարկավորությունը, որոնց մարմինները դուրս են բերվել իսրայելական ավիահարվածների հետևանքով ավերված բնակելի շենքերի փլատակներից:

BBC-ի փոխանցմամբ՝ զոհվածների մեծ մասը կանայք և երեխաներ են. նրանց թվում կա շուրջ 60 անչափահաս:

Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, որի շրջանակներում մահացածների թիվը կարող է ավելանալ։

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված