Հայ գործընկերներին չի հաջողվում է վերակողմնորոշվել դեպի այլ շուկաներ։ Այս մասին ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկ։
«Իհարկե, նրանց որոշակի փոքր օգնություն է տրամադրվել, բայց դա ոչինչ է այն մեծ և ծանոթ շուկայի համեմատ, որը Ռուսաստանը ներկայացնում է նրանց համար։ Եվ մենք նույնպես սովոր ենք այս ապրանքներին»,– ասել է Օվերչուկը «Վեստի» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հաջողվել են Հայաստանի փորձերը վերակողմնորոշվել դեպի այլ շուկաներ։
«Ստեղծված իրավիճակը մեզ ստիպում է պաշտպանել մեր շուկան։ Եվ մենք մեր հայ գործընկերներին հրավիրում ենք մեզ հետ համագործակցել այս ուղղությամբ», – ասել է ՌԴ փոխվարչապետը։