Ուղիղ եթեր
Նրանց կարծիքով 1 ամիս առաջ - 00:01 05-09-2026

Փաշինյանը չի կարող Պուտինին երկընտրանքի առաջ կանգնեցնել. հարցում

Մերի Հակոբյան

Լրագրող

Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին հանդիպումից հետո կրկին ակտիվացել են Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների և հայկական երկաթուղու կառավարման շուրջ քննարկումները։

Սեպտեմբերի 3-ին Փաշինյանն, անդրադառնալով Պուտինի հետ հանդիպմանը, հայտարարել է, թե երկաթուղու կոնցեսիայի հարցը պետք է լուծվի։ Նա նշել է նաև, որ ինքն այդ հարցում Ռուսաստանի նախագահին «խիստ երկընտրանքի» առաջ է դնում։

Հայաստանի վարչապետը վերջին ամիսներին բազմիցս է ասել, որ ներկայում գործող ռուսական կոնցեսիան որոշակի խնդիրներ է ստեղծում Հայաստանի՝ միջազգային տրանսպորտային ցանցերին ինտեգրվելու և իր մրցակցային առավելություններն օգտագործելու տեսանկյունից։ Փաշինյանն առաջարկել է քննարկել երկաթուղու կոնցեսիոն իրավունքը Հայաստանի և Ռուսաստանի համար ընդունելի երրորդ երկրի փոխանցելու տարբերակը։

Oragir.News-ը քաղաքացիներից հետաքրքրվել է՝ արդյոք Փաշինյանը կարո՞ղ է Վլադիմիր Պուտինին երկընտրանքի առաջ կանգնեցնել, և ի՞նչ են նրանք կարծում Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունների ներկայիս ընթացքի մասին։

Քաղաքացիներից մեկը նշեց, որ Փաշինյանը չի կարող Պուտինին նման իրավիճակի առաջ կանգնեցնել։

«Ես դրա նկատմամբ դրական ոչինչ չեմ ասելու։ Չգիտեմ, ախպեր ջան։ Ես ընդհանրապես այդ հարցով չեմ հետաքրքրվում, որովհետև անիմաստ է։ Խաղ է, սցենար է, անիմաստ է։ Չգիտեմ՝ հավատո՞ւմ եք նման բաների»,- ասել է նա։

Մեկ այլ քաղաքացի, սակայն, հնարավոր համարեց նման զարգացումը։

«Շատ հնարավոր է»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկը, անդրադառնալով մասնավորապես երկաթուղու հարցին, կարծիք հայտնեց, թե Փաշինյանը կարող է Պուտինին երկընտրանքի առաջ կանգնեցնել։

«Ես չեմ կարծում, որ այդպես է լինելու»,- նշեց նա։

Մեկ այլ քաղաքացի հարցին կտրուկ պատասխանեց․

«Վաբշե հնարավոր չէ»։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների շուրջ տեղի ունեցող գործընթացները պետք է դիտարկել ավելի լայն համատեքստում։

«Ձեզ թվո՛ւմ է։ Պուտինը Հայաստանը նորից Սովետի կազմ է ուզում մտցնել, Սովետը վերականգնել։ Այ է՛դ է ուզում։ Չի ուզում, որ թուրքերի հետ կապ ունենա։ Իսկ այս ապուշը գնացել է Էրդողանի հետ, ասել է՝ ընդունեք մեզ ձեր կազմի մեջ»,- ասաց քաղաքացին։

Քաղաքացին իր տեսակետը համեմատեց ոսկորի օրինակով․

«Գիտե՞ք, դրան ինչ եմ անվանում։ Ասում եմ՝ շանը, որ ոսկոր ես տալիս, հանգիստ վերցնում է, չէ՞։ Բայց չես կարող ոսկորը խլես։ Այդպես էլ Հայաստանը։ Հանկարծ, որ մտավ այնտեղ՝ պրծ, չկա Հայաստան»։

Մյուս քաղաքացիները հիմնականում չկիսեցին այն տեսակետը, թե Փաշինյանը կարող է Պուտինին իրական երկընտրանքի առաջ կանգնեցնել՝ ընդգծելով, որ հայ-ռուսական հարաբերություններում երկաթուղու և այլ հարցերի շուրջ գործընթացները դեռ շարունակվում են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել