Ներքին 1 ամիս առաջ - 15:18 04-09-2026

Կասեցվել է Վերիշեն բնակավայրում գործող արտադրամասի «Պանիր Չանախ» արտադրատեսակի արտադրությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները անհատ ձեռնարկատեր Արփինե Օրդյանին պատկանող կաթնամթերքի վերամշակման արտադրամասում (Սյունիքի մարզ, Գորիս համայնք, Վերիշեն բնակավայր) իրականացված վերահսկողության ընթացքում նմուշառումներ են կատարել առկա արտադրատեսակներից:

Լաբորատոր հետազոտությունը փաստել է, որ արտադրվում է վտանգավոր սննդամթերք․ «Պանիր Չանախ» արտադրատեսակի նմուշը ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային միության տեխնիկա? ?ան կանոնակարգի պահանջներին։

Տեսչական մարմնի ղեկվարի որոշմամբ՝ կաթնամթերքի վերամշակման արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Պանիր Չանախ» արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան