Արտաքին 5 րոպե առաջ - 14:58 04-09-2026

ԱՄՆ բանակը հայտարարել է Խաղաղ օվկիանոսում թմրակարտելի հետ կապված նավի ոչնչացման մասին

Ամերիկացի զինվորականները Խաղաղ օվկիանոսի արևելյան մասում կալանել և ոչնչացրել են էկվադորյան թմրակարտելի համար օգտագործվող նավը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X-ում հայտնել է ԱՄՆ զինված ուժերի հարավային հրամանատարությունը։

Նշվում է, որ գործողությունն իրականացվել է «Էկվադորի կառավարության հետ համակարգված և համագործակցությամբ»։

«Հաջողությամբ կալանվել է նավը, որը ծառայում էր որպես լողացող լցավորման կայան և աջակցում էր ծովում թմրանյութերի մաքսանենգության գործողություններին Խաղաղ օվկիանոսի արևելյան մասի միջազգային ջրերում։ Հետախուզությունը հաստատել է, որ նավն օգտագործվում էր «Լոս Չոներոս» թմրաահաբեկչական կազմակերպության համար», - ասվում է գրառման մեջ։

Նավում գտնվող անձինք հանձնվել են Էկվադորի իշխանություններին։ Նավի խուզարկության ավարտից հետո ԱՄՆ զինվորականներն այն ջրասույզ են արել: