Ներքին 8 րոպե առաջ - 11:59 04-09-2026

Բաքվում պահվող հայ գերիներն արտաքին աշխարհի հետ ֆիզիկական շփում չունեն․ Սահակյան

«Նրանք չեն տեսնում հարազատների, չեն տեսնում հյուպատոսական աշխատակիցների, անկախ բժիշկների, անկախ փաստաբանների, ԿԽՄԿ ներկայացուցիչների, այսինքն՝ պահվում են արտաքին աշխարհից բացարձակ մեկուսացվածության պայմաններում։

Խախտվում են նաև նրանց այլ իրավունքներ, օրինակ՝ զբոսանքի իրավունքը, բայց գերագույն խնդիրը բացարձակ մեկուսացվածությունն է։ Արտաքին աշխարհի հետ միակ շփումը հեռախոսային խոսակցությունն է»,- նշեց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։

Հայ գերիներից 3-ը կարողանում են զանգեր իրականացնել 40 օրը մեկ հաճախականությամբ, իսկ մյուսներին տրվել է շաբաթական 1 անգամ զանգ կատարելու հնարավորություն։ Բոլոր զանգերը վերահսկվող են, հայեցողական են և կախված բովանդակությունից՝ կարող են նաև հարկադիր ընդհատվել։