Սիրելի´ երիտասարդներ, հրավիրում ենք ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի հետ քննարկմանը, հայտնում են գերատեսչությունից։
«Սեպտեմբերի 14-ին տեղի կունենա «Զրույց ԱԳՄԱ նախարարի հետ» խորագրով քննարկում, որին մասնակցելու համար հրավիրվում են ՀՀ արտաքին քաղաքականությամբ հետաքրքրվող 18-ից 35 տարեկան երիտասարդներ:
Քննարկման հիմնական թեմաներն են ՀՀ նոր ձևավորված կառավարության արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, միջազգային համագործակցության, նոր հնարավորություններն ու հեռանկարները, դրանց կյանքի կոչման ուղղությամբ տարվող աշխատանքները, տարածաշրջանային և միջազգային զարգացումները:
Քննարկումը կանցկացվի հարցուպատասխանի ձևաչափով,- ասված է ԱԳՄԱՆ հաղորդագրության մեջ։