Ուղիղ եթեր
Արտաքին 1 ամիս առաջ - 10:49 03-09-2026

ԱՄՆ-ն և Ուկրաինան բանակցում են Patriot-ների արտադրության արտոնագրի շուրջ. Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հաստատել է, որ Վաշինգտոնը և Կիևը բանակցություններ են վարում արտոնագրի շուրջ, որն Ուկրաինային կարող է թույլ տալ հրթիռներ արտադրել ամերիկյան Patriot հակաօդային պաշտպանության համակարգի համար:

«Այս հարցի շուրջ այս պահին բանակցություններ են ընթանում», - ասել է նա՝ The Brian Kilmeade Show-ի ժամանակ ի պատասխան հարցի, թե արդյոք նա դեմ է Ուկրաինային սեփական Patriot հրթիռներ արտադրելու արտոնագիր տրամադրելուն։

ԱՄՆ պետքարտուղարը, այդուհանդերձ, նշել է, որ նույնիսկ եթե արտոնագիրը տրամադրվի, դա չի լուծի հակաօդային պաշտպանության սպառազինության պակասի խնդիրը, որն այժմ ունի Ուկրաինան։

«Սակայն դա անհապաղ լուծում չէ», - հավելել է նա՝ ասելով, որ «արտադրության ավելացումը» և նման բարդ զենքի համար գործարանների կառուցումը մի քանի տարի կտևի:

Ուկրաինան ձգտում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ունենալ ձմռանն ընդառաջ, որպեսզի կարողանա դիմակայել ռուսական հնարավոր հարձակումներին:

Մարկո Ռուբիոն ասել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերի պահանջարկը դարձել է «մոլորակի համար մեկ պաշտպանական կարիքը», և Մերձավոր Արևելքի երկրները նույնպես դրանց կարիքն ունեն։

Ամերիկացի պաշտոնյան ընդգծել է, որ ԱՄՆ-ն իր սեփական պաշտպանական պահանջներն ունի և պետք է պահպանի բավարար պաշարներ՝ նախքան այլ երկրներին մատակարարելը։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան