Արտաքին Ներքին 11 րոպե առաջ - 09:16 03-09-2026

ԵՄ–ին անդամակցելու Հայաստանի ցանկությունը շատ շուտով կվերանա. Սերգեյ Լավրով

«Եվրոպական միությունը տնտեսապես կորցնում է իր առավելությունները բազմաթիվ գործոնների, այդ թվում՝ իր անհեռատեսության, եթե չասենք հիմարության պատճառով»,– ասել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Արևելյան տնտեսական համաժողովի ժամանակ։

Նա հավելել է, որ ԵՄ-ին միանալու ցանկության մասին շարունակում են խոսել Հայաստանում և Սերբիայում:

«Մեր սերբ ընկերները, ահա հիմա մեր հայ գործընկերները շարունակում են ասել՝ մենք ցանկանում ենք անդամակցել Եվրամիությանը։ Ես վստահ եմ, որ նրանք շատ շուտով կկորցնեն այդ ցանկությունը»,– հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը։