Ներքին 45 րոպե առաջ - 22:28 02-09-2026

ՔԿՀ-ներում արդեն տեղադրվել է 231 տեսախցիկ․ Սրբուհի Գալյան

Քրեակատարողական համակարգում բարեփոխումները շարունակվում են: Այս մասին գրել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

«Քրեակատարողական հիմնարկներում արդեն տեղադրվել է 231 տեսախցիկ, որոնց թիվը նախատեսվում է հասցնել 300-ի։

Ձեռք է բերվել 48 հարմարեցված ավտոմեքենա՝ ուղեկցումների գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու համար։

Սևան, Վանաձոր և Արթիկ քրեակատարողական հիմնարկներում ստեղծվել են ուսումնաարտադրական կենտրոններ»,- նշել է նա։