Պետդումայի ընտրությունների մշտադիտարկում անցկացնելու նպատակով 2 պատգամավոր Սանկտ Պետերբուրգ կմեկնեն
Պետական դումայի ընտրությունների մշտադիտարկում անցկացնելու նպատակով 17-21-ը Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն) կգործուղվեն Ազգային ժողովի պատգամավորներ Ալեքսեյ Սանդիկովը և Վահե Ղալումյանը:
Այս մասին կարգադրությունը սեպտեմբերի 2-ին ստորագրել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։