Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 14 րոպե առաջ - 17:55 02-09-2026

Արցախը մեր հայրերի, եղբայրների, ամուսինների արյունն է. հարցը չի կարող փակվել. հարցում

Մերի Հակոբյան

Լրագրող

Սեպտեմբերի 2-ին նշվում է Արցախի Հանրապետության հռչակման օրը։ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նիստում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։

Այսօր, երբ Արցախը գտնվում է Ադրբեջանի օկուպացիայի տակ, իսկ Արցախի հայ բնակչությունը 2023 թվականի սեպտեմբերյան ռազմական գործողություններից հետո բռնի տեղահանվել է, Արցախի ապագայի և հարցի հնարավոր լուծումների վերաբերյալ քննարկումները շարունակում են մնալ արդիական։

Oragir.News-ը Երևանի փողոցներում քաղաքացիներից հետաքրքրվել է՝ ինչ նշանակություն ունի իրենց համար Արցախի անկախության օրը, և արդյո՞ք Արցախի հարցը կարելի է համարել փակված։

Քաղաքացիներից մեկը նշեց, որ չի ցանկանա Արցախի հարցը փակված համարել, քանի որ տարիներ շարունակ պայքարել են Արցախի համար։

«Չէի ուզենա, որ փակված լիներ, որովհետև այսքան ժամանակ պայքարել ենք, Արցախը համարել ենք մերը։ Արցախը Հայաստան է և վերջ։ Բայց փաստացի այսօր Արցախ չունենք, շատ ցավալի է»։

Մեկ այլ քաղաքացի նշեց, որ անհրաժեշտ է համակերպվել ստեղծված իրավիճակի հետ և առաջ շարժվել, սակայն դա չի նշանակում հրաժարվել Արցախից։

«Պիտի համակերպվես եղածի հետ ու շարժվես առաջ, ուրիշ բան չկա։ Բայց դա չի նշանակում, որ Արցախից պիտի հրաժարվենք։ Դա չի նշանակում, որ մեր անցած ճանապարհն ու պատմությունը պիտի ջնջենք»։

«Ոչ։ Դա մեր սրտում ա, ո՞նց կարանք փակենք, քույր ջան»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Քաղաքացիներից մեկի խոսքով՝ Արցախի հարցը հատկապես ցավոտ և խոցելի է արցախցիների համար։

«Արցախը մեր հայրերի, մեր եղբայրների, մեր ամուսինների արյունն է և չի կարող փակվել ու մոռացվել»։

Միաժամանակ, հնչեցին նաև կարծիքներ, որ ներկայում Արցախի հարցը գործնականում փակված է։ «Փակ է էլի։ Ի՞նչ համարենք, չհամարենք։ Հիմա չենք շոշափում»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված