Արտաքին 15 րոպե առաջ - 11:32 02-09-2026

Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 1127-ի

Նեպալում՝ Չինաստանի հետ սահմանին օգոստոսի 26-ին տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 1127-ի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում են տեղական ԶԼՄ-ները՝ հղում անելով Նեպալի ոստիկանությանը։

Նշվում է, որ 911 մարմին դեռ հնարավոր չի եղել նույնականացնել: Միևնույն ժամանակ շարունակվում են 4858 անհետ կորած անձանց որոնումները։

Միևնույն ժամանակ, չինական Xinhua լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Տիբեթի Գիրոնգի նավահանգստի կենտրոնական մասում ճանապարհային երթևեկությունը վերականգնվել է մի քանի օր տևած շուրջօրյա վերանորոգման աշխատանքներից հետո։ Փրկարարների խոսքով՝ ճանապարհի մյուս կողմում փրկարարական աշխատանքների անցկացման գոտի է հասցվել հումանիտար օգնություն և փրկարարական սարքավորումներ։

Տարածաշրջանային կառավարության վերջին տվյալների համաձայն՝ սահմանային նավահանգստում տեղի ունեցած ցեխահոսքի հետևանքով զոհվել է 16 մարդ, ևս 546-ը անհետ կորած է։ Անհետ կորածների թվում է 23 երկրի 261 օտարերկրյա քաղաքացի:

Ամենից շատ դիտված