Սպորտ 14 րոպե առաջ - 11:06 02-09-2026

Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց US Open-ում

Նյու Յորքում ընթացող ԱՄՆ բաց առաջնությունում ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը առաջին շրջանում 6։3, 6։0, 6։1 հաշվով հաղթեց արգենտինացի Ռոման Անդրես Բուրուչագային։ Հանդիպումը տևեց 1 ժամ 35 րոպե։

Խաչանովը դուրս է եկել երկրորդ շրջան, որտեղ նրա մրցակիցը կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմն է։

Հայաստանի ներկայացուցիչներ Էլինա Ավանեսյանն ու Ալինա Չարաեւան այս տարվա US Open-ում չեն մասնակցում։

Ամենից շատ դիտված