Ներքին 16 րոպե առաջ - 21:09 01-09-2026

Գագիկ Խաչատրյանի ձերբակալման ընթացքը պատկերող տեսանյութը չի կարող անտարբեր թողնել խիղճ ունեցող որևէ մարդու

Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել․

Գագիկ Խաչատրյանի ձերբակալման ընթացքը պատկերող տեսանյութը չի կարող անտարբեր թողնել խիղճ ունեցող որևէ մարդու, առավել ևս՝ նրանց, ովքեր ստանձնել են իրավապաշտպանական առաքելություն։

Պետության պարտականությունն է հանրությանը անհերքելի փաստերով ապացուցել, որ Խաչատրյանի նկատմամբ վարքագիծը խոշտանգում կամ անմարդկային վերաբերմունք չէ։

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը կիսագիտակից վիճակով է մասնակցում դատական նիստին։