2-րդ նախագահին քաջառողջություն, շուտ ապաքինվի. հարցում

Մերի Հակոբյան

Լրագրող

Այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրն է։

Այս առիթով Oragir.News-ը Երևանի փողոցներում քաղաքացիներից հետաքրքրվել է՝ ի՞նչ մաղթանք ունեն Քոչարյանին։

Քաղաքացիներից մեկը նրան մաղթեց առողջություն և շուտափույթ ապաքինում՝ ընդգծելով, որ իր ընտանիքը հարգում և սիրում է երկրորդ նախագահին։

«Քաջառողջություն, շուտ ապաքինվեր, վեր կենար՝ այս հարցերը լուծեր։ Այդքան ամենալավն ու բարին եմ իրեն ցանկանում՝ իր ընտանիքի հետ միասին։ Մենք ամբողջ ընտանիքով սիրում և հարգում ենք իրեն։ Թող ամեն ինչ լավ լինի իր հետ»,– ասաց քաղաքացին։

Մեկ այլ քաղաքացի Քոչարյանին շնորհավորեց՝ նշելով, որ առաջին հերթին Հայաստանին խաղաղություն է մաղթում։ «Շնորհավորում եմ։ Ընդհանրապես մեր երկրին կմաղթեմ խաղաղություն՝ ամենակարևորը, և թող խելացի մոտենան բոլոր հարցերին՝ թե՛ երկրորդ, թե՛ երրորդ, թե՛ չորրորդ նախագահները»,– ասաց նա։

Քաղաքացիներից մեկը Քոչարյանին մաղթեց առողջություն և անփորձանք օրեր։ «Առողջություն, ամենակարևորն է, և անփորձանք կյանք»,– ասաց քաղաքացին։ Մեկ այլ քաղաքացի պարզապես շնորհավորեց երկրորդ նախագահին՝ նշելով, որ առողջական խնդիրներ ունի։ «Շնորհավորում եմ, բայց վատառողջ եմ, ուղղակի շնորհավորում եմ»,– ասաց նա։

Որոշ քաղաքացիներ հրաժարվեցին մեկնաբանել՝ նշելով, որ երկրորդ նախագահի գործունեությամբ չեն հետաքրքրվում։

«Ճիշտն ասած՝ ընդհանրապես չի հետաքրքրում այդ ամենը՝ երկրորդ նախագահի հետ կապված։ Ավելի լավ է ոչինչ չասեմ»,– ասաց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ Քոչարյանին առանձնապես ասելիք չունի։ «Ես միայն խաղաղություն եմ մաղթում։ Ծնունդը շնորհավորելուց բացի՝ ի՞նչ կարող եմ ասել»,– ասաց նա։

Մանրամասները` տեսանյութում:

Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված