Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը կիսվել է մի քանի կարևոր թվային տվյալներով և 2026 թվականի առաջին կիսամյակում քրեակատարողական ոլորտում արձանագրված արդյունքներով։
Նա նշել է, թե դրանք իրենց համար կարևոր ցուցիչ են՝ բարեփոխումները շարունակելու առավել արագ, արդյունավետ և հետևողական ճանապարհով։
«Վերասոցիալականացման ուղղությամբ ունենք մի շարք դրական ցուցանիշներ։
Պատժից պայմանական վաղաժամկետ ազատվել է 117 դատապարտյալ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 75-ի փոխարեն։
Անվտանգային գոտու պայմանների մեղմացման որոշումների թիվը կազմել է 47՝ նախորդ տարվա 39-ի փոխարեն։
Կայացվել է անվտանգային գոտու մեղմացման 33 որոշում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 18-ի համեմատ։
Վերանորոգվել է 101 օբյեկտ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 83-ի համեմատ»,- նշել է Գալյանը։
https://www.instagram.com/reel/Dcs0u8Oo4os/?utm_source=ig_web_copy_link&igsi=NTc4MTIwNjQ2YQ==