Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը նախատեսում է առաջիկա օրերին Ռուսաստանին մեղադրել Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձի մեջ, որտեղ հայտնաբերվել են պայթուցիկ նյութերով անօդաչու թռչող սարքեր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում են Politico-ն և Welt am Sonntag-ը՝ հղում անելով աղբյուրներին:
Մերցը, ինչպես սպասվում է, կհայտարարի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցների մասին:
«Սա կլինի Գերմանիայի ուղղակի միջոցառումների և ԵՄ նոր պատժամիջոցների համադրություն, որոնք զուգահեռաբար պատրաստվում են Բրյուսելում», - գրում են հրատարակությունները:
Ավելին՝
այստեղ: