Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 45 րոպե առաջ - 18:00 30-08-2026

Հայ-ռուսական հարաբերությունների տապալումը չափազանց վտանգավոր է. հարցում

Մերի Հակոբյան

Լրագրող

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի՝ ԵՄ-ին հնարավոր անդամակցության թեմային անդրադառնալիս հայտարարել է, որ Հայաստանի և ԵԱՏՄ երկրների միջև առևտրաշրջանառությունը վերջին տարիներին զգալիորեն աճել է։ Նրա խոսքով՝ վերջին երեք տարիներին այն գերազանցել է 6 միլիարդ դոլարը, իսկ մեկ տարում հասել 12 միլիարդ դոլարի։ Լավրովը նաև ասել է, որ «Հայաստանը զարգանում էր Եվրասիական տնտեսական միության հաշվին»։

Oragir.News-ը Երևանի փողոցներում քաղաքացիներից հետաքրքրվել է՝ համաձա՞յն են արդյոք Լավրովի տեսակետի հետ և ի՞նչ ազդեցություն է, ըստ նրանց, ունեցել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը։

Քաղաքացիներից ոմանք չեն համաձայնել Լավրովի գնահատականին՝ նշելով, որ ԵԱՏՄ-ից ստացած տնտեսական օգուտները պետք չէ ներկայացնել որպես միակողմանի զարգացում։

«Ռուսաստանը ինքն է օգտվել Հայաստանից, ոչ թե Հայաստանը՝ Ռուսաստանից։ Իրենք են օգուտ ստացել, գուցե՝ մեզնից երկու անգամ ավելի»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ քաղաքացի նշեց, որ նման հարցերում Հայաստանը պետք է առաջնորդվի բացառապես սեփական շահերով՝ հաշվի առնելով ինչպես աշխարհագրական դիրքը, այնպես էլ իր հնարավորությունները։

«Ամեն երկիր պարտավոր է հաշվարկել իր քաղաքական շահերը։ Ո՛չ Արևմուտքը, ո՛չ Արևելքը մեր աչքերի սիրահարները չեն․ բոլորն իրենց շահերն ունեն։ Մենք էլ պետք է հաշվենք մեր շահերը և ճիշտ քայլեր անենք»,- ասաց նա։

Քաղաքացիներից մեկն էլ դրական գնահատեց Հայաստանի՝ Եվրոպայի հետ հարաբերությունների զարգացումը՝ միաժամանակ ընդգծելով, որ Հայաստանը չպետք է կախված լինի որևէ մեկ կենտրոնից։

«Հայաստանը պետք է ազատ և անկախ լինի, հարաբերություններ հաստատի բոլորի հետ և չկաշկանդվի որևէ երկրով։ Կարևորը՝ որևէ կազմակերպության անդամակցությունը Հայաստանին օգուտ տա, ոչ թե վնաս»,- ասաց քաղաքացին։

Մեկ այլ քաղաքացի նշեց, որ ինքը երկար տարիներ ապրել է Իտալիայում և կարծում է, թե Հայաստանի համար եվրոպական ուղղության զարգացումը կարող է դրական լինել։

«Ես 17 տարի Իտալիայում եմ ապրել։ Կարծում եմ՝ Հայաստանի համար ավելի լավ կլինի, եթե այդ ուղղությամբ գնա։ Կարևորը՝ Հայաստանը դիրք չբռնի որևէ մեկի դեմ, այլ բաց լինի բոլորի համար»,– ասաց նա։

Միաժամանակ քաղաքացիներից մեկը նշեց, որ հայ-ռուսական հարաբերությունների վատթարացումը վտանգավոր է Հայաստանի համար։

«Գուցե մի քիչ էմոցիոնալ է ասված, գուցե չափազանցություն կա, բայց հայ-ռուսական հարաբերությունների տապալումը չափազանց վտանգավոր բան է։ Ցավոք, միշտ չէ, որ մենք դա ընկալում և հասկանում ենք»,- ասաց քաղաքացին։

Մանրամասները՝ տեսանյութում: Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
10:00 Աբովյանում «մեգանախագծերի» մրցավազք է, բայց դեռևս միայն ձախողված
23:00 Կոյուղաջրերը լցվում են նկուղները. Գյումրիի բազմաբնակարան շենքում անելանելի դրություն է
21:45 Սաղ տունը ջրի մեջ կորել էր, երեխեքը գետինն են քնել. գյումրեցի
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
21:01 Հայաստանի նախագահին դրոշ չեն ծախում
09:19 Ինչպես Արցախյան 1-ին պատերազմի ժամանակ Սարիբեկ Մարտիրոսյանը փրկեց փոքրիկ աղջկան
19:08 Պատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներին
09:52 60-ամյա վարորդը «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի թափքից քարերն ու հողակույտը բեռնաթափելիս կողաշրջված հայտնվել է ձորում․ կա վիրավոր
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև