Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 23:00 29-08-2026

Կոյուղաջրերը լցվում են նկուղները. Գյումրիի բազմաբնակարան շենքում անելանելի դրություն է

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Գյումրիի Վարդբաղ 1-ի միկրոշրջանի 6-րդ շենքի բնակիչները Oragir.News-ին ահազանգել են, որ իրենց շենքի նկուղները տևական ժամանակ է՝ ողողված են կոյուղաջրերով։

Բնակիչների խոսքով՝ գարշահոտությունն այնքան անտանելի է, որ հատկապես ամառվա շոգ օրերին անգամ չեն կարողանում պատուհանները բացել։

Խնդիրը, բնակիչների պնդմամբ, նոր չէ։ Նրանք պարբերաբար դիմում են «Վեոլիա Ջուր» ընկերությանը, սակայն հարցը վերջնական լուծում չի ստանում։ Ասում են՝ մասնագետները գալիս, մաքրում են կոյուղատար համակարգը, սակայն մի քանի օր անց նույն իրավիճակը կրկնվում է։

Բնակիչների խոսքով՝ խնդիրը կոյուղատար համակարգի մեջ է, սակայն իրենք սեփական ուժերով այն լուծելու հնարավորություն չունեն։ Մինչդեռ կոյուղաջրերով լցված նկուղներն ու տարածվող գարշահոտությունը շարունակում են լրջորեն անհարմարություն պատճառել շենքի բնակիչներին՝ ստեղծելով նաև հակասանիտարական իրավիճակ։

«Էս շենքում էլ մարդ կապրի, երեխաներ կմեծանան։ Էս շոգին լուսամուտ չենք կարող բացել, կողքներս խոլերա է»,- ասում են բնակիչները՝ պահանջելով, որ պատասխանատու կառույցները վերջնական լուծում տան տարիներով ձգվող խնդրին։

Մանրամասները` տեսանյութում։
Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո