Նրանց կարծիքով Տեսանյութ 16 րոպե առաջ - 20:14 28-08-2026

Ինչու մենք ռազմավարական դաշինք ունեի՞նք ՌԴ-ի հետ, որ հիմա էլ խզենք. հարցում

Մերի Հակոբյան

Լրագրող

Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցային հարաբերությունների վերաբերյալ վերջին հայտարարությունից հետո Oragir.News-ը Երևանի փողոցներում քաղաքացիներից հետաքրքրվել է, թե ի՞նչ արձագանք կստանան դրանք, ի՞նչ կարող է փոխվել հայ-ռուսական հարաբերություններում։

Հարցված քաղաքացիների կարծիքները տարբեր էին․ ոմանք դրական էին գնահատում Փաշինյանի քաղաքականությունը և Հայաստանի՝ Ռուսաստանից ավելի անկախ լինելու հնարավորությունը, իսկ մյուսները կտրականապես քննադատում էին նրան և դեմ էին արտահայտվում Ռուսաստանի հետ հարաբերությունների խզմանը.

Քաղաքացիներից մեկը կողմ արտահայտվեց Ռուսաստանի հետ հարաբերությունների խզմանը։

«Թող խզի Ռուսաստանը հարաբերությունները։ Ռուս ազգի հետ մենք միշտ քաշված ենք եղել»,- նշեց նա։

Քաղաքացիներից ոմանք էլ հայտարարեցին, որ Փաշինյանի վարած քաղաքականությունը ճիշտ են համարում։

Ռուսաստանի հետ ռազմական համագործակցության մասին խոսելիս քաղաքացիներից մեկը կարծիք հայտնեց, որ այն գործնական արդյունք չի տվել։

«Ինչ ռազմական համագործակցություն։ Ես ռազմական համագործակցություն չեմ տեսել։ Ռազմական կլիներ, որ կարողանային օգնել, Ղարաբաղը չտային։ Ինձ համար դա եղել է ռուսների, թուրքերի համաձայնությամբ։ Մենք մեր ղեկավարն ունենք, շարժվելու ենք մեր ղեկավարի ասելով»,- ասաց նա։

«Փաշինյանն ընդհանրապես ինձ պետք չի։ Ես ունեմ հորեղբայր, քեռի՝ զոհված, վիրավորված, ազգի հերոսներ են։ Բացարձակ ինքը ինձ պետք չի, ու եթե ինձ լսեք՝ ընդհանրապես մեր ազգին դա պետք չի։ Այդ մարդը իրավունք չունի կառավարելու այս երկիրը»,- ասաց նա։

Քաղաքացիներից մեկը, ով ներկայացավ որպես պատերազմների մասնակից, ընդգծեց, որ Հայաստանը պետք է սեփական ուժերի վրա հույս դնի։

«Եթե եղունգ ունես, պիտի գլուխդ քորես, գոյությունդ պաշտպանես, ուրիշ ազգերի վրա հույս չդնես։ Պատերազմի մասնակից եմ, բոլոր պատերազմներին մասնակցել եմ, բայց մենք մեր ուժերով ենք արել ամեն ինչ։ Ես կգերադասեի ավելի ճիշտ՝ դառնանք ամերիկամետ, ո՛չ եվրոպամետ, ո՛չ էլ ռուսամետ»,- ասաց նա։

Ռուսաստանի նկատմամբ ամենակոշտ գնահատականներից մեկն էլ հնչեց մեկ այլ քաղաքացուց։

«Առաջին հերթին Ռուսաստանը մեզ համար թիվ մեկ թշնամին է, դա պարզ ասեմ։ Դրանց հետ, եթե ինչ-որ գործարք էլ լինի, պետք է զգուշորեն արվի ամեն ինչ, որովհետև նրանք ոչ մի բան հաշվի չեն առնում։ Շատ վտանգավոր են»,- ասաց նա։

Քաղաքացիների մի մասը, սակայն, չի կանխատեսում որևէ կտրուկ զարգացում՝ նշելով, որ հայտարարությունից հետո էական փոփոխություններ կարող են չլինել։

Մանրամասները` տեսանյութում։


Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
13:00 Թոշակի հույսին մնաք. ինչպես են 3 տարում 2 մլրդ դոլար խլելու
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան