Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 469-ի, հայտնում է Ratopati-ն՝ հղում կատարելով ՆԳՆ տվյալներին։ Անհետ կորած է համարվում 977 մարդ, որոնցից 517-ը օտարերկրացիներ են։
Բնական աղետը տեղի է ունեցել Չինաստանի հետ սահմանին՝ չորեքշաբթի առավոտյան։ Հեղեղի պատճառ է դարձել Բհոտե-Կոշի գետում ջրի մակարդակի կտրուկ բարձրացումը: