Ուղիղ եթեր
Ավելին 36 րոպե առաջ - 18:29 27-08-2026

Եվրոպայի բրոնզի դարաշրջանի ամենաարժեքավոր գանձերից մեկը գողացել են ընդամենը 4 րոպեում

Գողացել են «Վիլյենայի գանձը»՝ Եվրոպայում բրոնզի դարաշրջանի մետաղագործական իրերի ամենաարժեքավոր հավաքածուներից մեկը․ գրում է Euronews-ը։

Գանձերը գողացել են Իսպանիայի Ալիկանտե նահանգի Վիլյենա քաղաքում գտնվող թանգարանից (MUVI)։ Մ.թ.ա. մոտ 1000 թվականին թվագրվող հավաքածուն հիմնականում բաղկացած է ոսկյա իրերից։

Վաղ առավոտյան ընդամենը 4 րոպեում գողերը շրջանցել են թանգարանի անվտանգության համակարգերը և հափշտակել գլխավոր ցուցանմուշներից մեկի՝ «Վիլյենայի գանձի» մի մասը։ Հավաքածուն, բացի ոսկուց, պարունակում է նաև բրոնզի դարաշրջանի արծաթե, երկաթե և սաթե իրեր։

Նրանք նաև գողացել են թանգարանում պահվող Կույս Մարիամի և Մանուկ Հիսուսի 3 թագ։

Տեղի ոստիկանությունն ու քաղաքացիական գվարդիան հետաքննում են դեպքը, որն, ըստ նախնական տվյալների, իրականացրել են պրոֆեսիոնալներ՝ համակարգված և մանրակրկիտ ծրագրված եղանակով։ Գողացված գանձի արժեքը գնահատվում է ավելի քան 1․5 միլիոն եվրո։

Քաղաքապետ Ֆուլխենսիո Սերդանի խոսքով՝ գողությունը սկսվել է իրավապահների ուշադրությունը շեղելու նպատակով իրականացրած կեղծ ահազանգից․ առավոտյան ժամը 5:16-ին Վիլյենայի ծայրամասում գտնվող մարզական կենտրոնում ահազանգ է հնչել, ինչին ի պատասխան՝ իրավապահները մեկնել են այնտեղ։ Չորս րոպե անց՝ ժամը 5:20-ին, ահազանգեր են միացել Վիլյենայի թանգարանում։ Մինչ ոստիկանները 5:24-ին կժամանեին թանգարան, գողերը հասցրել են փախչել։

Նշվում է, որ գողերը սկզբում փորձել են ներս մտնել գլխավոր մուտքով, սակայն երբ դա չի հաջողվել, որոշել են ներթափանցել կողային պատուհաններից՝ չնայած դրանց վրա ամրացված անվտանգության համակարգերին։ Նրանց գործելակերպը քննիչներին հիմք է տալիս ենթադրելու, որ սա պատահական կամ ինքնաբուխ գողություն չի եղել․ ամեն ինչ վկայում է պրոֆեսիոնալ և մանրակրկիտ կազմակերպված հանցավոր խմբի մասին։

Սերդանը հայտնել է, որ գանձից մնացել է ընդամենը արծաթե 3 անոթ, 1 ապարանջան և գավազանի դեկորացիաների մի մասը, ինչպես նաև 4 թագերից մեկը, որը գողերի ձեռքից «ընկել» է։

Հնագետ Խոսե Մարիա Սոլերն ու նրա թիմը «Վիլյենայի գանձը» հայտնաբերել են 1963 թվականի դեկտեմբերին։ Անոթի մեջ թաքցված գանձը թաղված է եղել քաղաքապետարանի տարածքում գտնվող ցամաքած գետի հունում։

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
21:35 Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
23:02 Մի օր անգիտակից վիճակում կմտնեն, իրենց տներում խուզարկություն կիրականացնեն․ Գեղամ Մանուկյան
19:05 Ի՞նչ փաստեր ունեք՝ մեր իրավապահ համակարգին նման մեղադրանք ներկայացնելու համար․ Արամ Քոչարյան
19:43 Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը վերադարձել են Մեծ Բրիտանիա
20:30 Եվրոպան այլ ակնկալիքներ ունի. ԹՐԻՓՓ-ը կարող է լղոզվել ՏՐԱՍԵԿԱ-ի մեջ
22:08 Ղազախական խոշոր նավթավերամշակման գործարանները հրաժարվում են բենզին մատակարարել Ռուսաստան
10:07 Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը
20:19 Նեթանյահուն հայտարարել է Արևմտյան ափին 100 բնակավայրի և 160 ֆերմայի ստեղծման մասին