Ներքին Տեսանյութ 13 ժամ առաջ - 19:06 20-07-2026

Նախորդ շաբաթվա ծառայության ընթացքում պարեկները հայտնաբերել են 516 ոչ սթափ վարորդ․ ՆԳՆ

Հուլիսի 13-ից 20-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4203 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 142 ավտոմեքենա։

Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 200 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 125 անձ։

Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 33, չամրակապված վարելու՝ 659, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 25, վարելու ընթացքում ծխելու՝ 524, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 261, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 18 և 1515 այլ իրավախախտում։

14 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 70-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 51-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 42-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։

Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 76 անձ։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի