Հանդիսավար և դերասան Արամ Մելիքյանի դստեր՝ Ստելլայի անձնական կյանքը հայտնվել է համացանցի օգտատերերի ու նրա երկրպագուների ուշադրության կենտրոնում:
Սոցցանցերում լայնորեն տարածվել են Ստելլայի և մի երիտասարդի համատեղ ջերմ լուսանկարները, որոնք բուռն քննարկումների ու ենթադրությունների ալիք են բարձրացրել:
Տարածված լուսանկարներում երևում է, թե որքան երջանիկ է Ստելլան իր կողքին գտնվող երիտասարդի ընկերակցությամբ: Զույգի անմիջականությունն ու ջերմ հայացքները թույլ են տալիս ենթադրել, որ նրանց միջև ավելին է, քան պարզապես ընկերությունը:
Չնայած այն հանգամանքին, որ թե՛ Ստելլան, թե՛ Արամ Մելիքյանը դեռևս որևէ պաշտոնական մեկնաբանություն կամ հայտարարություն չեն արել, երկրպագուներն արդեն համոզված են՝ հենց այս երիտասարդին է հաջողվել գրավել Ստելլայի սիրտը:
Համացանցում օգտատերերն ակտիվորեն կիսվում են տարածված լուսանկարներով՝ զույգին անվանելով չափազանց համապատասխան ու գեղեցիկ:
Թամարա Քալանթարյան