Ներքին 6 ժամ առաջ - 09:00 19-07-2026

«Տատիկ-պապիկի» փոխարեն՝ «Չինգո». ի՞նչ արժեքներ են թելադրվում դպրոցում

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Օրերս Երևանի Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան հ. 1 երաժշտական դպրոցում կայացած ցուցահանդես-մրցույթի տաղավարից հեռացվել է Արցախի խորհրդանիշ «Մենք ենք, մեր սարերը» («Տատիկ-պապիկ») հուշարձանը պատկերող նկարը: Ըստ տարածված տեղեկությունների՝ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Գևորգյանն այդ ստեղծագործության ցուցադրությունը որակել է որպես «հակապետական քայլ»:

Երբ երաժշտական դպրոցի տնօրենը երեխայի ձեռքով նկարված Արցախի խորհրդանիշն անվանում է հակապետական, հարց է առաջանում՝ իսկ ո՞րն է նրա պատկերացրած պետականը։ Տնօրենի սոցցանցային էջերի թռուցիկ ուսումնասիրությունն իսկույն տալիս է պատասխանը։ Ապաքաղաքական կրթօջախի ղեկավարի ֆեյսբուքյան էջի անբաժան ուղեկիցը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանի (առավել հայտնի է «Չինգո» անվամբ) լուսանկարներն ու իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական հաղթանակների մասին գովազդային հրապարակումներն են։



Հասարակական կազմակերպությունների ահազանգից հետո Երևանի քաղաքապետարանն ու դպրոցի տնօրինությունը փորձեցին իրավիճակը «փրկել» պաշտոնական հիմնավորումներով։ Տնօրենի պարզաբանումը, թե նկարը հանվել է բացառապես «ներքին կարգապահական կանոնների խախտման» և «նախնական համաձայնեցման բացակայության» պատճառով, այնքան էլ համոզիչ չէ։ Մրցույթի թեմային լիովին համապատասխանող տասնյակ աշխատանքների միջից թիրախավորվել և հեռացվել է հենց Արցախի խորհրդանիշը։

Ավելին՝ տնօրենի բացատրագրում հուշարձանի պաշտոնական անվան՝ «Մենք ենք մեր սարերը» փոխարեն օգտագործվել է «Տատիկ-պապիկի պատկերը» ձևակերպումը։ Կրթական հաստատության ղեկավարի պաշտոնական տեքստում նման բառընտրությունը դժվար է համարել սովորական լեզվական վրիպում. այն ավելի շուտ ընկալվում է որպես Արցախի անվան հիշատակումից խուսափելու կամ թեմայի քաղաքական երանգը մեղմելու միտումնավոր փորձ։

Այս ամբողջ պատմության մեջ ուշագրավ է Երևանի քաղաքապետարանի դիրքորոշումը։ Որպես վերադաս մարմին՝ քաղաքապետարանը պարզապես ներկայացրել է տնօրենի բացատրույթունները՝ խուսափելով դեպքին տալ որևէ գնահատական։

Քննադատների կարծիքով, պաշտոնական ատյանների այս լռությունը կանաչ լույս է վառում կրթական համակարգում հետագա «սրբագրումների» համար։

Այս պատմության մեջ թերևս բարոյական հաղթանակ տարավ աշակերտի ուսուցչուհին, որը չհամակերպվելով կատարվածին, սեփական դիմումի համաձայն հեռացավ աշխատանքից։


Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ