Ներքին 1 ժամ առաջ - 16:35 18-07-2026

Բուհերն այսօր իրենց պաշտոնական կայքերում կհրապարակեն ընդունված դիմորդների ցուցակները

Բուհերն այսօր 16։00-ից հետո իրենց պաշտոնական կայքերում կհրապարակեն ընդունված դիմորդների ցուցակները, ինչպես նաև դրանք կփակցնեն բուհերում, Sputnik Արմենիա-ին հայտնեցին ԳԹԿ-ից։

Իսկ dimord.am-ում դիմորդներին իրենց անհատական տեղեկատվությունը հասանելի կլինի ավելի ուշ։

2026թ․ բուհերի ընդունելության համար Կառավարության կողմից հատկացվել է 12720 տեղ, որից 2133-ը՝ անվճար, 10587-ը՝ վճարովի։