Ներքին 1 ամիս առաջ - 17:43 17-07-2026

Սնունդ, ջուր, համազգեստ և վարորդներ չկան․ ահազանգ Կապանի զորամասերից մեկից

Մերի Հակոբյան

Լրագրող

Oragir.News-ը ահազանգ է ստացել Կապանի զորամասերից մեկում առկա խնդիրների վերաբերյալ։ Զրուցակիցը չի ցանկացել ներկայանալ, սակայն պնդել է, որ զորամասում կան ինչպես կենցաղային, այնպես էլ տեխնիկական լուրջ խնդիրներ։

Քաղաքացու խոսքով՝ զորամասում խնդիրներ կան ծառայողական ավտոմեքենաների տեխնիկական վիճակի հետ, ինչպես նաև զինծառայողների ապահովման հարցում։

«Ավտոմեքենաները նորմալ, սարքին վիճակում չեն։ Խնդիրներ կան նաև սննդի, ջրի, համազգեստի ապահովման հետ։ Վարորդների պակաս կա»,- Oragir.News-ի հետ զրույցում ասել է քաղաքացին։

Նա պնդել է, որ բարձրացված խնդիրների մասին տեղեկացրել են համապատասխան պատասխանատուներին, սակայն, ըստ նրա, իրավիճակը չի փոխվել։

Քաղաքացին նաև նշել է, որ, իր գնահատմամբ, խնդիրը կապված է ինչպես զորամասի հրամանատարության աշխատանքի, այնպես էլ ընդհանուր կազմակերպչական բացթողումների հետ։

«Ասում են՝ հարցերը բարձրացվել են, բայց փոփոխություն չենք տեսնում»,- նշել է նա։

Oragir.News-ը փորձեց մեկնաբանություն ստանալ նաև ՀՀ պաշտպանության նախարարությունից, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։



Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա